Շաբաթվա հոդված
Ջուղայի գերեզմանատուն, (հայտնի է նաև Ջուղայի խաչքարեր, Ջուղայի հայկական գերեզմանատուն անուններով), հայկական ավերված գերեզմանատուն ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի վարչական կենտրոն հանդիսացող Ջուղա քաղաքի հարևանությամբ։
Գերեզմանատանն եղել են տարբեր դարերով թվագրվող հազարավոր խաչքարեր և խոյակերպ տապանաքարեր, որոնք ունեցել են պատկերազարդ քանդակներ ու վիմագրական արձանագրություններ։ Այն եղել է աշխարհում խաչքարերի ամենամեծ գերեզմանոցը։
1648 թվականին, ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսի տվյալներով ունեցել է շուրջ 10 հազար լավ պահպանված խաչքար։ 1903–1904 թվականներին Ջուղայի տարածքով անցկացված երկաթուղու շինարարությունից հետո, երբ քաղաքի մի շարք հուշարձանների ավերման հետ անվերադարձորեն ոչնչացվել են նաև գերեզմանատան խաչքարերի մեծ մասը, այստեղ արձանագրվել է շուրջ 5 հազար կանգուն և վայր ընկած խաչքար։ 1915 թվականի և ապա 1928–1929 թվականների տվյալներով գերեզմանատանը գրանցվել են մինչև 3000 խաչքար և մի քանի հազար հարթ, երկթեք և խոյաձև տապանաքար։ 1971 և 1973 թվականների հաշվումներով Ջուղայի գերեզմանատանը Մնացել էր ընդամենը 2707, իսկ եկեղեցիների և Ամենափրկիչ վանքի գերեզմանաաներում և այլուր՝ ևս 250 խաչքար, ինչպես և շուրջ 1000 տապանաքար։
Գերեզմանատան համակարգված ոչնչացման գործընթացը սկսվել է 1920-ական թվականներից, երբ Նախիջևանը ընդգրկվեց Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում։ Նախիջևանից հայերի աստիճանաբար հեռացմանը զուգընթաց ոչնչացվում էին հայկական պատմամշակութային հուշարձանները, այդ թվում՝ նաև Ջուղայի խաչքարերը։ Խորհրդային Ադրբեջանի անկախացումից հետո սկսվեց Ջուղայի գերեզմանատան առավել ակտիվ ոչնչացումը։ Շուրջ 25 տարիների ընթացքում գերեզմանատունը պարբերաբար ենթարկվում էր ավերման, որի վերջակետը դրվեց 2005 թվականին, երբ Ադրբեջանի կառավարության հրամանով և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներգրավմամբ ամբողջությամբ ոչնչացվեց բազմադարյա հազարավոր խաչքարերով հարուստ գերեզմանոցը։․․․ Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում (մարտ, 2022) • Ռուս-ուկրաինական պատերազմ (2022) • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- օգոստոսի 1-ից սկսած Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումները Արցախի հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում փորձել են հատել շփման գիծը
- հուլիսի 31-ին Քաբուլում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածի արդյունքում սպանվել է Ալ-Կաիդայի առաջնորդ Այման ալ-Զավահիրին (նկարում)։
- Սիդնի Մաքլաֆլինը դարձել է աշխարհի չեմպիոն 400 մ արգելավազքում և մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ սահմանել համաշխարհային ռեկորդ։
- հուլիսի 14-ին Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Էդվարդ Ասրյանը հինգ տարի ժամկետով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ:
- հուլիսին Հայաստանի Կառավարությունը հավանություն է տվել Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանը կանգնեցնելու գաղափարին։
Վերջերս մահացածներ՝ Ռեյմոնդ Դամադյան • Լևոն Ճաղարյան • Այման ալ-Զավահիրի
Գիտե՞ք, որ․․․
- աշխարհի ամենաբարձր եկեղեցին (նկարում) ունի 161,5 մ բարձրություն ունի և այն կառուցվել է Գերմանիայում 1377-1890 թվականներին։
- աշխարհում 20 պետություն և 22 կախյալ ու այլ տարածք կա, որտեղ գետ չկա։ Մշտական հոսող գետ չկա նաև ողջ Արաբական թերակղզում։
- Երևանի Հանրապետության հրապարակը գտնվում է ծովի մակարդակից ուղիղ 1000 մետր բարձրության վրա։
- աշխարհի ամենամեծ անտառային տարածքներ ունի Ռուսաստանը, իսկ Կատարն ու Մոնակոն ընդհանրապես անտառ չունեն։
- աշխարհում 14 լեռնագագաթ կա, որ 8․000 մետրից բարձր են, և այդ բոլոր 14 գագաթները նվաճել հաջողվել է միայն 30 լեռնագնացների (27 տղամարդ և 3 կին)։
- Երևանի տարածքում հայտնաբերված ամենահին երաժշտական գործիքները մ. թ. ա. II հազարամյակի բրոնզե զանգակներ ու բոժոժներ են։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
293 004 հոդված |
426 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Հայկական թեմատիկայով վիքիարշավ 2022
- Շաբաթը մեկ հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- մ.թ.ա. 30 թ. – Հին Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան ինքնասպան եղավ։
- 1927 թ. – տեղի ունեցավ Օսկարի առաջին մրցանակաբաշխության տարվա լավագույն ֆիլմ ճանաչված «Թևեր» համր ֆիլմի պրեմիերան։
- 1851 թ. – ամերիկացի գյուտարար Այզեկ Զինգերը առաջին կարի մեքենայի համար ստացավ արտոնագիր:
- 1883 թ. – Ամստերդամի կենդանաբանական այգում սատկեց վերջին կվագգան։
- 1955 թ. – մահացել է Թոմաս Մանը, գերմանացի ճանաչված գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականության ասպարեզում (ծն. 1875 թ.):
- 1964 թ. – մահացել է Յան Ֆլեմինգը, Անգլիացի գրող, Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակ (ծն. 1908 թ.):
- 1992 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ Ադրբեջանական զինված ուժերի Թարթառի և Քելբաջարի բրիգադները միաժամանակյա հարձակման են անցել Մարտակերտի ռազմաճակատի ողջ երկայնքով։ Այդ փուլում կարևոր նշանակություն է ունեցել Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ կազմավորված «Արծիվ-մահապարտներ» կամավորական գումարտակի մասնակցությունը ռազմական գործողություններին։
- 1996 թ. – մահացել է Վիկտոր Համբարձումյանը, հայ աշխարհահռչակ գիտնական, աստղագետ, Հայաստանի ազգային հերոս (ծն. 1908 թ.):
- 2000 թ. – մահացել է Ժան Գառզուն, ֆրանսահայ նշանավոր նկարիչ (ծն. 1907 թ.):
- 2000 թ. – Բարենցի ծովում խորտակվեց ռուսական Կ-141 «Կուրսկ» ատոմային սուզանավը։
Օրվա պատկեր
[[Պատկեր:1= Schloss Marienburg im herbstlichen Abendlicht.jpg |center|245x245px|Կաղապար:Potd/2022-12-12 (hy)]]